«Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը» մայիսի 25-ին կազմակերպում է «Արի պարի քոչարի» խորագրով հերթական ֆլեշմոբը: Առաջին անգամ այն իրականցվել է 2018 թվականի մայիսին և մեծ հնչեղություն է ունեցել Հայաստանում ու հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, այս տարի ֆլեշմոբը նվիրվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների» 2018-2019 թթ. օրացույցում:
Բացի այդ, իրադարձությունը կարևորվում է այն հանգամանքով, որ Քոչարի պարը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, ինչպես նաև` պարի պահպանության և տարածման հետ կապված միջոցառումների իրականացումով:
Այս տարի, որպես մասնակցության առաջնային պար, ընտրվել է Կարնո Քոչարին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում