Բ.Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն’ նվիրված կարկտահարության հետեւանքով ստեղծված իրավիճակին
04/06/2013 13:31
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն եւ այնտեղ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն’ նվիրված կարկտահարության հետեւանքով շրջանում ստեղծված իրավիճակին:
Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը հնարավորինս կաջակցի կարկտահարությունից առավել տուժած քաղաքացիներին եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի բնական աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում