Աստուածածին երկնային
05/04/2019 18:24
![Աստուածածին երկնային](https://times.am/v3/wp-content/uploads/2019/04/6afedd605f74a66fcad1264ff5b494ad.jpg)
Նմանատիպ
Աստուածածին երկնային դուռն Աստուածային ձայնիւն ավետարանէր հրեշտակն. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ: Ի քերովբէս բազմեալ ընդ Հօր անապականաբար բնակիլ հաճեցաւ ի քում յորովայնի. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ: Որ բոցեղէն սրովբէիւք շրջափակեալ պահիւր, այսօր ի մեջ մարդկան ի գիրկս հողեղինի յայտնեալ. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Ձայնեղանակի Մեծացուսցե շարական է, երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում