«Բուխարու սրահը», «Ալմաստ» կինոնկարը և Հասմիկ Պապյանը

«Բուխարու սրահը», «Ալմաստ» կինոնկարը և Հասմիկ Պապյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Irates.am: Ապրիլի 9-ին, ժամը 19:00-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահում» տեղի կունենա հանդիպում Հասմիկ Պապյանի հետ:

1985 թվականին Հասմիկ Պապյանը Ալմաստի գլխավոր դերում նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծված «Ալմաստ» կինոնկարում: Տարիներ անց Կինոյի տան փոքր կինոսրահում հնարավորություն է ընձեռվում դիտելու «Ալմաստը» Հասմիկ Պապյանի ներկայությամբ, որին կհաջորդի «Բուխարու սրահի» ավանդական հանդիպում- զրույցը: Մուտքը՝ ազատ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում