30.1 C
Yerevan

Գյուղնախարարը պատգամավորների կողմից ստացավ «համարժեք վերաբերմունք»

Նմանատիպ

Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի...

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են...

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես...

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի համար համոզիչ չէր գյուղնախարար Սերգո Կարապետյանի ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» գյուղատնտեսության ոլորտի տարեկան հաշվետվությանը չներկայանալու պատճառաբանությունը։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:

«Գյուղնախարարի բացակայության պատճառաբանությունը՝ Արարատյան դաշտավայրում ինչ-որ ջրերի հետ զբաղվելու, համոզիչ չէ, այն դեպքում, երբ ջուրը գյուղնախարարության ոլորտից չէ, իսկ ջրային պետական կոմիտեի ներկայացուցիչն այստեղ է, մեզ հետ մասնակցում է քննարկմանը»,- ասաց պատգամավորը։

Լյովա Խաչատրյանը նշեց, որ իրենք քննարկում կատարելուց հրաժարվում են և հետաձգում մինչև հունիսի 6-ը՝ «երբ նախարարը կբարեհաճի մասնակցել քննարկմանը»։

Գյուղատնտեսության փոխնախարար Գրիգորի Բաղիյանը նշեց, որ ոչ թե նախարարը զբաղված է, այլ ինչ-որ պատվիրակության է ուղեկցում։

Նիստը վարող ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նշեց, որ նիստը հետաձգվում է մինչև հունիսի 6-ը, իսկ փոխնախարարին հանձնարարեց. «Նախարարին փոխանցեք, որ սա պատգամավորների համարժեք վերաբերմունքն էր այսօրվա նիստին չմասնակցելու»։

spot_imgspot_img