Աղասի Այվազյան․ Գագաթնաժողով
Նմանատիպ
(Անատոմիա)
Էսօր մեր առջև դրված է շատ լուրջ և հրատապ խնդիր, նոր սահ մանադրաթյան ընդունումը այլևս անհրաժեշտություն Է։ եվ հետաձգել այն ո՛չ մենք իրավունք ունենք, ո՛չ էլ մեզ թույլ կտա Գոյարարը։ եվ այսպես՝ սկսենք։ Ո՞վ է խոսելու առաջինը…
Ես։
Դո՞ւ … էլի՞ դու։
Թող խոսի։
Վերջապես մենք պիտի կարգավորենք մեր վիճակը, մեր տեղն ու դերը, որ կարողանանք համաբան կառույց ունենալ և բարելավել մեր գործողությունը…
Արդեն ժամանակն է…
Էդ ո՞վ խոսեց։
Միջին շրջանի մարզպետն եմ։ Եթե պատգամավոր ես՝ պիտի իմանայիր։
Իմանամ-չիմանամ՝ քեզ ձայն տվեցի՞ն։
Մինչև ձայն տաք՝ ձայն չեք ունենա։
Էդ ինչի… Էդ ինչ եղար։
Լյարդ է իմ անունը…Գուցե լսե՞լ ես։ Քո շրջանի վատ աշխատանքն է ազդել նաև իմ վիճակի վրա։ Խեղդեցիր ինձ վատորակ օղիով ու թմրադեղերով… Քանի կոռուպցիայի դեմ պայքարը լոկ ցուցադրական խոսք է, մենք ոչ կազմախոսության կունենանք, ոչ բարեկեցիկ ժողովուրդ։
Ռադդ քաշի՛… Կարծես չես իմանում ինչն-ինչոց է… Միթամ դու կողքից ես ու սիրուն բլբլում ես։
Խնդրում եմ կոռեկտ լինել։ Մի մոռանաք՝ որտեղ եք գտնվում։
Նրանից կարգին խոսք երբ եք լսել։
Միթամ չես իմանում, որ ես հրամանների տակ եմ. ինչ կասեն՝ էն Էլ կկատարեմ։
Էդ ում ես ակնարկդ ուղղում…
Վայ… Բա կարելի՞ ա իմ հավատարմության մեջ կասկածել։
Դրուստ խոսք Էշին են ասում։
Չէ՛։ Եկեք մի քանի հարց պարզաբանենք։ Գտնում եք, որ մեր եղած սահմանադրությունը Գլխին անսահման իրավունքներ է վերապահել… Եկեք ամեն ինչ իր անունով կոչենք …
Հի՛…հհ՛…հի՛…
Ծիծաղի տեղը չի… Ես ծիծաղողի… Հըմ… Կրկնում եմ՝ սահմանադրության մեջ ասված է, որ գլուխ հասկացությանը… Իբր թե ես եմ գլխավորը, քանի որ ես եմ Գլուխը՝ Գոյարարի կամոք։ Դուք է՞լ եք էդպես կարծում, քանի որ որոշել եք սահմանափակել Գլխի իրավասությունները։ Դո՛ւ, մանդռե՛կ… Անունդ չեմ կարող առանց ամաչելու արտասանել…
Էստեղ կանայք կան…
Ոչինչ, ոչինչ… Ձեզանից հաճելի է լսել…
Դու, մունդռեկ… Ինչո՞ւ էս ժպտում… Որ ասեմ՝ խորամանկ, խորամանկ չես…Ես քեզ փորձել եմ շատ տեղերում։ Գլուխդ կոխում ես՝ ուր պատահի։ Ինձ հարցնում Ես։ Չէ։ Պիտի մտածեմ, որ գլխավորը դո՛ւ ես։ Եվ հիմա Էլ мутишь воду, սահմանադրությունն ես ուզում փոխել, քո արտոնություններն ընդլայնել… Կարծես քի՞չ արտոնություններ ունես… Ինձ ե՞րբ ես հարցրել անելիքդ… տո, մունդռե՛կ, բեաբուռ… Մեր կազմախոսությունը հասցրել ես էս օրին, մարդիկ էլ կարծում են ի՛մ մեղքով է… Ասում ես՝ ես եմ քեզ կարգադրում… Ստի ինչը ասեմ… Դու ե՞րբ ես ինձ լսել…
Թող պատգամավորները ազնիվ լինեն ու ասեն. ես ենթարկվո՞ւմ եմ, թե՞ չէ… Ինչի՞ ձայն չեք հանում… Է՛հ…
Ի՞նչ ձայն հանեն, տո փչացած… ես քո ձեռքին միշտ հարիֆ եմ եղել… Հիմա քե՞զ են խաբել, թե՞ ինձ… Քո դրդմամբ ես ընդունել եմ իմ խաբված լինելը… Գիտակցել եմ, որ խաբվում եմ և հոժարակամ գնացել եմ դրան, քո լրբության, քո տռփամոլության հարկադրանքով…
Հիմա էլ փորձում ես սահմանադրությանը փոխել, որ վերջնականապես քայքայես մեր անատոմիան, մեր ներդաշնակ կազմախոսությունը… Միթամ քի՞չ է արածդ… Ոտքերին ես մեղադրում…
Հա, էլի…
Ոտքերն ի՞նչ անեն, որ դու նրանց վազեցնում ես՝ էլ Սոչի, էլ Փարիզ, էլ Պիգալ, էլ Սան-Ֆրանցիսկո, էլ… ինչ իմանամ, որ ջհանդամը… Ոտքերը գանգատվում են քեզնից…
Հա, էլի…
Նրանք արդեն ծալվում են, դու տնկված ես մնում… Քշում, հա քշում ես հարբած կառապանի նման… Ո՞ւր, ինչո՞ւ… Հիմա ասա՝ ում իրավասությունները պիտի սահմանափակել, տո մանդռե՚կ, տո խուռուշիա՛ն…
Նախաձեռնող խմբի ղեկավարը ես չեմ։
Բա ո՞վ է…
Հրեն, տռզած նստել է։ Թող ինքն ասի, թե չէ…
Հաա… Դու ես նոր Ռոբեսպիերը… Դուրդ գալի՞ս է, որ ընկերոջդ են քննադատում… Չէի՞ր կարող ասել, որ դո՛ւ ես էս բոլոր ղալմաղալը բարձրացրել… Սուսիկ-փուսիկ նստել ես` միթամ շատ բան չես ուզում, բայց նախագահիդ տակը փորում ես… Սահմանադրությանը դուրը չի գաւիս… Սրան մի տես… Ի՞նչդ է պակասում… Քի՞չ իրավունք ունես… Նախարարի որովայն էիր՝ շրջապատդ քո ձեռքն առար, բռիդ մեջ էիր հավաքել… Ոտքերը քեզ էին ենթարկվում… Մնացածին էլ դու էիր մատակարարում… երկրի կեցվածքը, տրամադրությունը` բոլորը քեզ էին ենթարկվում, քո հաճկատարն էին… Ու դու սահմանադրության հարցն ես բարձրացնում… Զավակ ես, էլի… Ընդունում ես… Լավ ես անում։ Գոնե էդքան խելք անես, թե չէ` պիտի կարծեի, որ քաքի հետ խելքդ արտաթորվել է պուտ-պուտ։
Ես մենակ հո չեմ…
Գիտեմ, է… ես ամեն բան գիտեմ… որ միամիտ խելքով կարծում է չեմ տեսնում, որ թաքնվել է քո թիկունքում… Անաղուհաց ես, քեզ հետույք դարձրի, իսկ դու ընդամենը ոռ ես, գռեհիկ ոռ։ Տո, աննամուս, դու ոնց էիր գլուխ դառնալու՝ ինչքան էլ որ փոխվի սահմանադրությունը… Հը… Ձեն չես հանում… Որովհետև գիտես, թե քո ձենը ինչ տպավորություն է թողնելու հասարակության վրա…
Ձեն հանողը ե՛ս չեմ։
Հաստ աղիքն է։ Խեղճը հաստ է, հաստը բութ է … Դու, որ քեզ զուսպ պահես, նա քանի գլուխ ունի… Էսպես, ես գնացի… Կարծում եմ, հասկացաք… Սահմանադրությանը միշտ, Ադամի օրվանից մեկն ու միևնույնն է եղել ու էդպես էլ կմնա հավիտյանս հավիտենից…
Գնա՞ց… Մի լավ նայեք… Մեկ էլ տեսար՝ դռան ետևը կանգնած է…
Չէ, նա էդ սովորությունը չունի։
Դու ի՞նչ գիտես նրա սովորությունների մասին։ Դու միշտ տակն ես ու միշտ ներքևից ես նայում…
Ներքևից, կարծում ես, քի՞չ բան է երևում։
Ներքևից որոշեցիր սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել։
Ե՞ս որոշեցի։
Բա ո՞վ։
Եսիմ։ Ո՞վ էր ուզում գլխավոր դառնալ։
Ես՝ չէ։ Իհարկե, համոզվա՛ծ եք, որ ես չունեմ այդ ցանկությանը։ Ինձ պետք է Գլխի գլխավորությունը, որպեսզի զուսպ պահի այս անպիտանին, քանի դեռ նա իմ վերջը չի բերել… Գիշերները գնաուգա, բայց ցերեկները… Ինքը կանգնած լավ է զգում իրեն՝ հպարտ է, իշխանավոր, հաղթանակող… ես որ կանգնեմ՝ բոլորդ կպառկեք, ախր։ Ո՞նց չեք հասկանում… Դրա համար սահմանադրական փոփոխություններ ինձ պետք չեն։ Բացի դա՝ ես խիղճ ունեմ, դուք` ո՛չ։
Էդ չեղավ… Քեզ հեչ չի սազում։
Իսկ ի՞նչ է ինձ սազում… Ինչքա՞ն կարող եմ համբերել… Այս ազատությունը կյանքս կերավ… Էս տնկված հայվանը այլևս բոլորովիև ամոթը կորցրեց, մտնել է ուզում նույնիսկ արգելված տեղեր։
Դե, դե… չափը մի՛ անցիր։ Քեզ չհասա՛ դրա համար ես դաղված։
Սրան մի տեսեք։ Хулиган։ Ինձ միապետություն է պետք, որ այսպիսի տականքները երես չառնեն։
Հասկացա՛, դու ես ուզում գլխավորը լինել։ Ձևեր ես թափում։ Դա էլ տակտիկա է։ Դու ասացիր, չէ՞, որ եթե դու կանգնես՝ մենք բո լորս կպառկենք…
Демагог!
Ես պառկողը չեմ. իմ գործը տնկվելն է… Առանց ինձ դուք մի կոպեկ չարժեք։
Պարզ է։ Բոլորդ իմացե՛ք՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողը նա է…
Ինձ էլ հանձնաժողովի ղեկավար կարգեց՝ իրեն միշտ շալվարում թաքցնելու մտադրությամբ։
Դավաճա՛ն։ Վասակ։ Արի ու էսպիսի դավաճանի հետ գործ բռնի, կազմախոսություն պահպանիր, տնկված մնա։
Սրան տեսեք… Ի՛նձ էր խոստացել գլխավորի պաշտոնը… Ուրեմն դո՞ւ ես ցանկացել մեզ գլուխ դառնալ…
Գլուխ եմ, բա ի՞նչ եմ, հարիֆ… Աշխարհի գլուխը, գոյության գլուխը միշտ մենք ենք եղել…
Մենք ենք վճռել լինել-չլինելա հարցը…
Համլետիս աշեք… Վերջապես բացեցիր քո նենգ հոգին… Բայց հարցնող լինի՝ ես որ քեզ վառելիք չհասցնեմ՝ դու ինչ ես անելու…
Իսկապես, ես էլ որ ուղղության չտամ՝ կարո՞ղ ես ճամփադ գտնել…
Դուք էլ խոսեցիք… Ձեռք եք կոչվում… Իվան Սուսանին եք դարձել գլխիս… Առանց ձեզ էլ ես իմ ճամփան գտնում եմ… Դուք՝ աստենիկներ, խուճապարարներ, միայն խանգարում եք ինձ. անուշ քնած ժամանակ, չգիտես ինչու, արթնացնում եք և աուտոդաֆե սարքում…
Պառլամենտը ձեր տեղը չի… Գնացեք մնջախաղի կամ տիկնիկային թատրոն… Էնտեղ ձեզ նման ձեռքեր են պահանջվում…
Եկեք վերջացնենք այս իզուր կազմակերպած ժողովը…
Այդպես էլ չիմացանք, թե ով է առաջարկություն արել սահմանադրական փոփոխությունների և նախագահի լիազորությունների սահմանափակման վերաբերյալ։
Մի՞թե պարզ չէ… Այն մեկը՝ օլիգարխը։
Ասելուց հետո՝ գոնե ճշգրիտ եղեք, մենք երեքն ենք. ես թիկնապահներ ունեմ։
Է՛յ, վերևներում, կարող եք մի քիչ զգույշ լինել… Մեզ էստեղ բերել եք, որ վրաներս թուք ու լորձունք, թե չգիտեմ ինչ, թափե՞ք…
Դուք… Դուք ովքե՞ր եք … Ո՞վ է տեսել ձեզ… Ձեր մասին գաղափար ունի որևէ մեկը… Ոչ ոք ձայն չի՞ հանում… Ահա ձեր գնահատականը… էնպես որ՝ սուս մնացեք ոնց որ սուս էիք…
Չէ, ինչու… Բա ինչու եք շշուկով ճանաչում, տո՛, պլեբեյներ… Ինչի ձեն չհանեցիք, երբ հարցնում էի…
Մեր ձայնը չի լսվում… Մեզ ո՞վ է բանի տեղ դնում…
Ճիշտ էլ անում են։ Ձեզ կարելի է քերել, շպրտել մի կողմ։ Որովհետև ձրիակերներ եք, պարազիտներ… Հլա ձեր անունը մի երկու անգամ կրկնեք…
Բոլոր լեզուներով զզվելի եք՝ МОЗОЛЬ… կոշտուկ… Պարազիտնե՛ր…
Մենք ըևդդիմություն ենք…
Ո՞ւմ…
Բոլորի՛դ: Երբ սխալ քայլ եք անում, մենք աղմկում ենք, ճչում…
Իսկ դա իմ վրա ազդում է… Թող նա դարդ անի, ով հիմա էստեղ չի…
Դրա համար ես տիրության անում…
Լավ չլսեցի… Շշուկով եք խոսում… Դուք եք ընդդիմություն։
Կոշտուկների կողքին ի՞նչ պիտի սովորեիք…
Մենք նրանց հետ գործ չունենք։
Վախկոտնե՛ր։ Պայմանավորվել էիք միասին լինել…
Մենք ձեզ հետ ի՞նչ գործ ունենք։ Մենք մատևերի հետ պայմանավորվածություն ունենք։
Բայց մենք ընդդիմության չենք։ Մեզ մի խառնեք ձեզ հետ:
Երբ որ փայլել եք ուզում՝ մեզ հետ եք, հիմա հրաժարվո՞ւմ եք մեզանից։
Ձեր փայլը մեզ վրա չի բռնում։ Դուք նույնիսկ գաղթականի ստատուս չեք ստացել։
Իզուր ենք փայլեցրել ձեր կեղտոտ վերջավորաթյունները…
Օտար բարքեր եք ներմուծում ու էլի ինչ-որ հավակնաթյաններ ունեք։ Շուռ տվածներ…
Արածներդ ինչ է … Փայլեցնում եք մի բան, որ չի երևում։
Մենք որ չլինեինք՝ ձեր հոտած ոտքերը ոնց էիք ներկայացնելու նախընտրական կամպանիայի օրերին…
Վերջացրեք մանր-մունր խոսակցությունները… Էսօր մի՛ հարց է դրված օրակարգում՝ գործող նախագահի լիազորությունների սահմանափակման հարցը…
Էլի՞ տնկվեցիր։
Ես միշտ տնկված Եմ, դու քեզ նայի…
Ես վաղուց եմ հասկացել քո մտադրությանը… Նախագահի լիազորությունները սահմանափակենք, որ քո լիազորությունները ընդլայնվեն… Կոչ եմ անում չգնալ այդ ճանապարհով, դա իմ վերջը կլինի, նշանակում է՝ ամբողջ երկրի, ամբողջ կառույցի…
Առանց այն էլ՝ հազիվ եմ ձեզ հասցրել մինչև այս գագաթնաժողովը… Օրեկան չորս ժամ արյուն եմ մղում… Շուտով այդ էլ չեմ կարողանա…
Իրոք մտածելու բան կա։
Էդ ով է մտածելու… Դու… Մի՛ ծիծաղեցրու… Կարծեմ քեզ Կույր աղիք են անվանում… Դու դեռ էստե՞ղ ես… Ուրիշ, քաղաքակրթված երկրներում քեզանից վաղուց են ազատվել։
Չլինի՞ դու ես ուզում իմ վերջը բերել…
Սուս կաց, թե չէ՝ կկրակի:
Չի կարող… Պորոխ չունի։ Հարցրեք էն երկու գնդլիկներին։ ճիշտ չի:
Մենք երբեք չենք դավաճանել մեր հրամանատարին։ Մի՛ դրդեք մեզ դավաճանության։
Չէ, դուք ասեք՝ առանց ձեզ նա ինչ է անելու։ Հիմա էլ ձեր զորությսւմբ է հոխորտում։
Փորձում ես պառակտության մտցնել մեր միջև։ Չի՛ ստացվի: Մենք միշտ երեքով ենք եղել և երեքով էլ կմնանք մինչև մահ։
Մնացեք, մնացեք… Մի հարցնող լինի՝ ոնց եք մնալու։ Դուք ինձ վրա եք։ ևս եմ ձեր խառաչոն։
էլի չխկչխկացիր… Դու ներքին գործերն ես, գոնե թաքուն աշխատիր… Քո պակուցիչ արտաքինը պիտի չերևա… Հենց երևակվում ես՝ կազմությունը փլուզվում է: Մի անգամ արդեն կատարվեց, մի՛ մոռանա։
Դուք բոլորդ մի՛ մոռացեք՝ ես եմ ձեզ թաքցնում:
Սխալվում ես՝ դու սոսկ մաշկ ես, պարզապես՝ շպար։
Ես որ ձայն չհանեմ ինձ բանի տեղ չե՞ք դնելու։
Դու ո՞վ ես։
Եթե եվրոպական գրականությանը ծանոթ լինեիր, կիմանայիր, որ իմ մասին մի ամբողջ թատերգության է գրվել… ես ամենաերևելի մասն եմ կառույցի… Քիթ կըսեն ինձի… ես եմ բոլորիդ ներկայացնում աշխարհին։
Քու վրա որ շալվար չկա, կարծում ես` դա էլ ես տնկվա՞ծ… Քեզանից միայն լորձունք է հոսում, խլնքոտ… Քու երկարությունը բոլորին խանգարում է… Իմ երկարությունը՝ բոլորիս հպարտությունն է: Մոռացա՞ր, քեզ կարճացրին անցյալ տարի, որ ամեն տեղ առաջ չընկնես… Ինձ կարո՞ղ են կարճացնել… Թող ուրիշները ասեն… Ինչքան էլ սիրտ նեղացնեմ, ինձ կուզենաք կարճացնել… Ասացեք… Ձայն հանեք։
Ո՛չ։
Ո՛չ։
Ո՛չ։
Ո՛չ։
ՉԷ։
ՉԷմի՛։
Չեմ իմանում։
էդ դո՞ւ ես, լեզու, որ չես իմանում: Պարզ է։ Դու երբեմն ինձ փոխարինել ես ուզում, ամո՛թ քեզ։ Դու խայտառակում ես մեզ բոլորիս, ամբողջ մեր երկիրը։ Ճի՞շտ չեմ ասում…
Ձայն հանեք։
Ամո՛թ։
Ամո՛թ։
Ամո՛թ։
Ամո՛թ։
Առանց ինձ արդեն սահմանափակեցի՞ք իմ լիազորությունները… Տո մունդռե՛կ, տեղդ վեր ընկի… Թե՞ կարծում ես, որ առանց քեզ յոլա չեմ գնա…
Առանց ինձ են յոլա գնացել, որ էս օրին ենք հասել։
Սո՛ւս, տո ավարա՛… Վերջացրի՛նք ժողովը…
Հետևեք մեզ նաև Telegram-ում