Մեղավորները պետք է պատասխան տան. Արամ Հարությունյանը` Գորիսի կրակոցների մասին
Նմանատիպ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ենթադրություններով չի առաջնորդվում, հասկանալու համար, թե ինչ պատահեց, որ գետահովիտցիները մտափոխվեցին և արդեն դեմ չեն Խաչաղբյուր գետի վրա’ Իջևանի արգելավայրի տարածքում կառուցվող 2-րդ փոքր ՀԷԿ-ի կառուցմանը, այն դեպքում, երբ հասարակական լսումների ժամանակ նրանցից 99%-ը դեմ էր արտահայտվել։
«Ես ենթադրություններով չեմ առաջնորդվում, այլ առաջնորդվում եմ փաստերով և փաստաթղթերով»,- Tert.am-ին կարճամփոփ պատասխանեց նախարարը։
Հարցին, թե նախարարին չի՞ հետաքրքրել, գուցե գյուղացիներին վախեցրել են, ինչի մասին հայտարարել էին բնապահպանները ։ Նախարարը նշեց, որ ինքը դրա իրավունքը չունի։ «Ես հետաքննելու իրավունք չունեմ, դիմեք պատկան մարմիններին»,- եզրափակեց նա։
Ինչպես հայտնում է Yerkir.am-ը լրագրողների խնդրանքով Արամ Հարությունյանը անդրադարձավ Գորիսի կրակոցներին, նա նախ նշեց, որ «իրավիճակին չի տիրապետում», բայց հետո բառացիորեն ասաց հետեւյալը. «Հարուցվել է քրեական գործ, գնում է քննություն, չեմ կարող ենթադրաբար պատասխանել այդ հարցին: Բնականաբար, որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ ցավ ապրել, ցավակցություն հայտնել այն զոհի կապակցությամբ, որ տեղի է ունեցել: Որ զոհեր չլինեն, առաջարկում եմ, որ լինի անաչառ քննություն, եւ մեղավորները պատասխան տան»:
Նախարարի կազմած նախադասությունից ակնհայտ է, որ իրավիճակին իսկապես չի տիրապետում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում