Մենք մեր խոսքի տերն ենք. Արմեն Աշոտյան
Նմանատիպ
Շատերը հիշում են, որ այս տարվա հայոց լեզվի և գրականության շտեմարանների հրատարակումից հետո ինչպիսի բուռն քննարկումներ էին տեղի ունենում:
Դիմորդները, ուսուցիչները, ծնողները անհանգստություն էին հայտնում որոշ թեստային առաջադրանքների կապակցությամբ:
Մտահոգություն կար, որ քննության օրը տհաճ անակնկալներ կլինեն:
Խնդիրը հասավ և քննարկվեց Կառավարությունում: Մի քանի ամիս առաջ Վարչապետը այդ հարցը բարձրացրեց նիստերից մեկի ընթացքում, տվեց հանձնարարականներ:
Մենք խոստացանք, որ դիմորդների համար կստեղծենք լավագույն պայմանները, որ ծրագրից դուրս, երկիմաստ, ծուղակներով ու անորակ հարցեր քննաթերթիկներում չեն լինելու:
Մինչև վերջին պահը հանրությունը շնչառությունը պահած սպասում էր թեստերին:
Եվ ահա այսօր 9 000 դիմորդները, իրենց ուսուցիչները, ծնողները, հարազատները համոզվեցին, որ մենք մեր խոստումը կատարել ենք:
Մենք մեր խոսքի տերն ենք:
Կրկին հաջողություն եմ մաղթում դիմորդներին հետագա քննությունների ընթացքում:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում