Ստեփանակերտում զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը
04/06/2013 18:34
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նոր կառուցվող շենքի շինհարթակ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման հաստատություն ունենալու հրամայականը’ նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարության առանցքային բաղադրամասերից մեկը եւ ունի խոստումնալից հեռանկարներ մեր հանրապետության համար:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Կոնստանտին Մանուկյանին’ նախագծին սատարելու համար:
Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում