Սև ծովում հայտնաբերվել են աշխարհի հնագույն նավի մնացորդները
11/04/2019 18:05
Նմանատիպ
Թուրքական Անթալիա քաղաքի ափամերձ շրջանում հայտնաբերվել են մի քանի հազար տարի առաջ խորտակված նավի հետքեր: Այդ մասին գրում է korrespondent.net-ը` հղում անելով տեղական ТСН հեռուստաընկերությանը:
Սև ծովում գտնված մետաղի մնացորդները մանսագետներին թույլ են տվել եզրակացնել, որ խորտակված նավը 3500 տարվա պատմություն ունի:
«Ծովի 50 մետր խորության վրա հայտնաբերված պղնձի կտորները վկայում են, որ խորտակված նավը դեռևս մ.թ.ա. 16-րդ դարում Կիպրոսից դեպի Էգեյան ծովի ափամերձ շրջաններ կամ Կրետե կղզի մետաղներ է տեղափոխել»,- գրել է աղբյուրը:
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում