Ո՞ւմ է սպասարկելու «Փարավոնը»
05/06/2013 09:04
Նմանատիպ
«Ժամանակի» տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հսկայական «Փարավոն» զվարճանքների եւ խաղատնային կենտրոնը կառուցել է ոչ թե ներքին պահանջների սպասարկման, այլ դրսից հաճախորդներ ներգրավելու նպատակով։
«Արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ նախատեսվում է Չինաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից հաճախորդների խմբեր բերել։ Այսինքն՝ այն երկրներից, որտեղ խաղատնային բիզնեսում որոշակի սահմանափակումներ կան։ Օրինակ՝ ՌԴ-ում խաղատների համար գոտիավորում է արվել, եւ հիմնական բիզնեսը խոշոր քաղաքներից տարհանվել է դեպի հեռավոր մարզեր։ Այս պարագայում արդեն Մոսկվայից Սոչի կամ Սիբիրյան շրջաններ գնալու փոխարեն, ռուս խաղամոլը կարող է գալ Հայաստան»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
Հետևեք մեզ նաև Telegram-ում