Նոր մանրամասներ Չեխովի դպրոցի տնօրենի ու ծեծի ենթարկված աշակերտուհու մոր գործից

«Ժողովուրդ»–ը դեռևս մայիսի 2-ի համարում գրել էր, որ Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի Էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին։
«Թեև դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում հերքել Էր տեղեկությունը, սակայն ծեծի ենթարկված աշակերտուհու մայրը, իր ձեռքով գրված նամակը ձեռքին, նախօրեին եկավ խմբագրություն՝ առավել սկանդալային մանրամասներ բացահայտելով. «Իմ նկատմամբ գործածվել Է ֆիզիկական ուժ, ինչպես տնօրեն Սարուխանյանի կողմից, այնպես Էլ նրան ենթակա մարդկանց, ինչի մասին գոյություն ունի պաշտոնական-փաստաթղթային ապացույց՝ պետական դատաբժշկական փորձագետի կողմից հաստատված եզրակացություն (ՀՀ քրեական օրենսգրքի հ. 118՝ ծեծ)»։ Ի դեպ, այս գործով զբաղվում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարությունից ու Երևանի քաղաքապետարանից ստացել է միջադեպի մասին պարզաբանումներ, թե գործը գտնվում է հետաքննության փուլում»,– գրում է թերթը։
Հատված կնոջ՝ խմբագրություն տարած նամակի թարգմանությունից.

«…Սարուխանյանը կտրուկ բացառում է միջադեպ տեղի ունենալու փաստը։ Ամեն կերպ խուսափում է խոսակցությունը մանրամասնելուց՝ նպատակաուղղված այն փոխելով իմ ընտանիքի, իմ և իմ անչափահաս դստեր բարոյական նկարագրի ուղղությամբ։ Սարուխանյանը խոսում է իմ պրոֆեսիոնալ գործունեության մասին իբր իմ անունից։ Կոչում է ինձ սթրիփթիզի աշխատակցուհի՝ անբարոյական տարր։ Հավաստում եմ, որ մեր հանդիպումներից և ոչ մեկի ժամանակ, իսկ դրանք եղել են երեքը, տվյալ դպրոցում սովորելու 4 տարիների ընթացքում ես ոչինչ չեմ ասել իմ գործունեության ոլորտի վերաբերյալ։ Հավաստում եմ, որ ես «պարուհի» չեմ և չունեմ տվյալ մասնագիտության հետ ոչ մի առնչություն»։

Նամակն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում