Մոնսերատ Կաբալիեն ու վարչապետը Հայաստան են ժամանել նույն ինքնաթիռով

«Ճի՞շտ է, որ Երևան վերադառնալիս վարչապետի հետ նույն ինքնաթիռով Հայաստան է եկել նաեւ Մոնսերատ Կաբալիեն, ի՞նչ էր անում նա Մինսկում»,-«Հրապարակ»-ի վարչապետին ուղեկցած անձանցից մեկը պատասխանել է. «Նա այնտեղ հյուրախաղերի էր, նախօրոք պայմանավորվել էինք, նույն ինքնաթիռով եկանք»: «Պատահաբար չերգե՞ց ինքնաթիռում: «Ոչ, զրուցում էին վարչապետի հետ»: Իսպաներենո՛վ: «Պատկերացրեք’ այո»:

«Եթե հիշում եք՝ մեր վարչապետն Իսպանիայում ունեցվածք ունի եւ երկար տարիներ ընտանիքով այնտեղ է ապրել»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում