Արոնյանը միաժամանակյա խաղաշար է անցկացրել Գերմանիայում
05/06/2013 10:59
Նմանատիպ
Լեւոն Արոնյանը Գերմանիայի Մայսեն քաղաքի ճենապակու թանգարանում ժամացույցներով միաժամանակյա խաղաշար անցկացրեց Գերմանիայի երիտասարդական հավաքականի վեց շախմատիստների հետ: Այս մասին տեղեկացնում են Armchess.am կայքից:
Արոնյանի մրցակիցներից չորսը միջազգային վարպետներ էին: Լեւոնը խաղաշարում հաղթեց 4,5:1,5 հաշվով: Նա շահեց երեք պարտիա, իսկ մյուս երեքն ավարտեց հաշտությամբ:
Լուսանկարը` Armchess.am-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում