Իվանաշվիլին ճկուն դիվանագետ է, թե՞ ռուսական դրածո
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլինի “Квирис палитра”-ին տված հարցազրույից ժամանակ ևս մեկ անգամ խոսել է ռուս-վրացական հարաբերությունների ներկա փուլի մասին: Նա նշել է, որ ներկա իրավիճակը ձեռք չի տալիս Ռուսաստանին ևս: Իվանաշվիլին նշել է, որ միակ բանը, որ պետք է անի Վրաստանը Ռուսաստանին չխանգարելն է:
«Մենք արտասովոր ոչինչ չենք արել, միայն ատելության ճարտասանությունն ենք փոխել: Այն ինչ տեղի է ունենում Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ, այն որ որ Վրաստանի մեծ մասը օկկուպացված է, ձեռք չի տալիս նաև Ռուսաստանին: Այս ամենը Ռուսաստանի համար էլ է մեծ խնդիր, և նրանք ևս այդքանը հասկանում են:Մենք չպետք է խանգարենք իրենց և ամեն քայլին փոխենք մեր ռազմավարությունը: Ես այսօր ևս հավատում եմ, որ տեղի ունեցածը ձեռք չի տլիս նաև Ռուսաստանին: Ես երբեք պատրանք չեմ ունեցել, որ Ռուսաստանը կփխի պաշտոնական դիրքորոշումը, սակայն նրա’ գլոբալ քաղաքականության մեջ որդեգրած քաղաքականությունը հակասում է ներկա իրավիճակին: Ես հակված եմ մտածել, որ սա թյուրիմացություն է և չի հմաընկնում Ռւսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ:»-նշել է Վրաստանի վարչապետը:
Վրաստանի վարչապետն իր խոսքում անորոշ է թողել, թե հատկապես ինչը ձեռք չի տալիս Ռուսաստանին’ կապված ներկա իրավիճակի հետ: Եվ ինչու Վրաստանը ավելի կտրուկ միջոցների չի դիմում’ պահանջելով Ռուսաստանի պատասխանը: Իվանաշվիլու այս քայլը միանշանակ չի ընդունվում: Արդյո՞ք նա ճկուն դիվանագիտություն է վարում, թե՞ իսկապես Ռուսաստանի դրածոն է Վրաստանում:
Իր հերթին Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեն ևս անդրադարձ է կատարել երկու երկրների հարաբերությունների վերջին զարգացումներին: Արտգործնախարարի խոսքերն է մեջբերում «apsny.ge»-ն . « Մեր կողմից մեկ քայլ չէ, որ նախաձեռնվել է հարաբերությունները կարգավորելու համար, և հիմա գնդակը նրանց դաշտում է գտնվում, իսկ նրանք չեն պատասխանում: Միակ բանը, որ սպասում էին ռուսական կողմից դրական արձագանքն էր, այլ ոչ թե բացասականը: Չեմ կարող ասել, որ լավատեսության համար իրենց կողմից ազդակներ եղել են, սակայն Վրաստանը քայլեր ձեռնակել է, օրինակ, Սոչիի օլիմպիադային մասնակցելու տեսքով: Գոնե այսքանից հետո հարաբերությունների լարվածություն չէի ակնկալում »:
Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանին՝ Գորիի շրջանի Դիցի ավանի և Կարելովյան շրջանի Դվանի ավանի մոտակայքում փշալարեր անցկացնելու և դիրքերը հարյուր մետրով առաջ տալու համար: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, նոտան ուղղվել է շվեյցարական կողմի միջնորդությամբ, քանի որ Ռուսաստնաի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել էին, երբ Ռուսաստանը ճանաչել էր Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը:
Ինչպես տեղեկացնում է «Кавказский узел»-ը մայիսի 27-ի առավոտյան ռուսական կողմը Հարավային Օսեթեիայի և Վրաստանի սահամանաբաժան հատվածում փշալարեր է քաշել՝ խորանալով Վրաստանի տարածքի մեջ:
Վրացական կողմի բողոքի նոտայում նշվում է, որ այս կերպ Ռուսաստնաը խախտում է միջազգային իրավունքի դրույթենրը և 2008-կնքված զինադադարի պայմանագիրը:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում