Թուրքիան անհանգստացած է, որ «Գազպրոմ»-ը զեղչ չի նախատեսում
Նմանատիպ
Ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ քննարկումներ են ծավալվելու եվրոպական երկրներին վաճառվող ռուսական գազի սակագինն իջեցնելու ուղղությամբ: Ենթադրվում է, որ սպառող երկրները 1000խմ գազի դիմաց կվճարեն 370-380 դոլար: Հայտնում է Ermenihaber-ը:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Հաբերթուրք» լրատվականը հայտնում է, որ դա անհանգստություն է առաջացրել Թուրքիայում, քանի որ վերջինիս համար սահմանված սակագինը չի ենթարկվելու փոփոխության:
«Մինչդեռ Թուրքիան կարիք ունի, որ Ռուսաստանը որոշակի զեղչի ենթարկի իրեն վաճառվող գազի սակագինը»,- նկատել է տալիս «Հաբերթուրք»-ը:
Ներկայումս Թուրքիան բնական գազ է գնում Ռուսաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Ադրբեջանից: Ռուսական գազի սակագինը 425-430 դոլար է 1000խմ-ի համար: Ամենաբարձր սակագնով կապույտ վառելիքը Թուրքիան գնում է Իրանից’ 1000խմ-ի համար 500 դոլար: Իսկ ադրբեջանական գազը թուրքերին վաճառվում է 349 դոլար սակագնով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում