Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն`
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն’ նվիրված Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում կարկտահարության հետեւանքների վերացմանը:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել Ասկերանի եւ Մարտակերտի շրջվարչակազմերի ղեկավարները, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:
Նախագահ Սահակյանը դրական է գնահատել կարկտահարության հետեւանքների վերացման նպատակով տեղերում տարվող աշխատանքների ընթացքը’ հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել առկա տեմպերը: Երկրի ղեկավարը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ամփոփել հասցված վնասի չափը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնական աղետից տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում