Հայկական կինոյի «Անահիտները»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Irates.am: Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են:
Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը: Լավագույն կարճամետրաժ ֆիլմը Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» է:
«Սպիտակ»ֆիլմի համար «Անահիտ» է տրվել լավագույն կոմպոզիտորի (Սերժ Թանկյան) և լավագույն տղամարդ դերակատարի (Լեռնիկ Հարությունյան) համար: Լավագույն կին դերակատարուհի է ճանաչվել Նարինե Գրիգորյանը «Եվա» ֆիլմի համար: էդգար Բաղդասարյանը լավագույն ռեժիսորի և սցենարիստի մրցանակին է արժանացել «Էրկեն կիշեր» ֆիլմի համար: Նույն ֆիլմին տրվել է լավագույն օպերատորի (Սուրեն Թադևոսյան), լավագույն նկարչի (Տիգրան Առաքելյանը և Սեդրակ Վելիկոդնին), լավագույն ձայնային ռեժիսորի (Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան) մրցանակներ: «էրկեն կիշերը» նաև ճանաչվել է լավագույն խաղարկային ֆիլմ է: