Բժիշկների գործն ուղարկվեց դատարան

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի 2011-2012 թթ. ուսումնական տարվա ընթացքում 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Արշակյանի մահվան գործը: Մեղադրյալները երեքն են՝ «Աբովյանի ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբույժ Վահագն Կիրակոսյանը, նույն բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի օրդինատոր Նարինե Ամիրխանյանը և հիվանդանոցային ծառայության վերակենդանացման բաժնի հերթապահ բժիշկ անեսթեզրոլոգ–ռեամատոլոգ Աշխարհաբեկ Մեհրաբյանը:

Բոլոր երեք բժիշկները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ մեղադրանքի, բժիշկներն՝ ունենալով բարձրագույն բժշկական կրթություն, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, դրանց նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Մարիամ Արշակյանի մահը։

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, Վահագն Կիրակոսյանը 2011 թվականից աշխատելով «Աբովյանի ԲԿ» ՓԲ ընկերության առողջության առաջնային պահպանման բաժնում որպես բժիշկ-ուրոլոգ, 2012 թվականի մայիսի 19-ից 20-ը գտնվելով հերթապահության մեջ՝ վիրաբուժական բաժանմունքում ձախ ազդրոսկրի կոտրվածք ախտորոշմամբ ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդ Մարիամ Արշակյանի նկատմամբ չի սահմանել պատշաճ դինամիկ հսկողություն: Դրա հետևանքով ժամանակին չի ախտորոշվել ճարպային էմբոլիայի զարգացումը։ Ավելին՝ 2012 թվականի մայիսի 20-ին ժամը 05:00-ի սահմաններում հիվանդի առողջական վիճակի դինամիկայում վատթարացման՝ «ճարպային էմբոլիա»–ի մասին կլինիկական չափանիշներով վկայող դրսևորումների հայտնաբերման պայմաններում, որոնցից են՝ պոլիտրավմայի բացակայության դեպքում ի հայտ եկող գիտակցության խանգարումները, գրգռվածությունը, զարգացող շնչառական անբավարարության պատկերը, կայուն չպատճառաբանված հաճախասրտությունը, զարկերակային ճնշման անկումը, ընդհանուր թուլությունը, չի ձեռնարկել լաբորատոր և գործիքային ախտորոշիչ միջոց առումներ, մասնավորապես՝ թոքերի համապատասխան փոփոխությունների՝ դիֆուզ ինֆիլտրացիայի, թոքանկարի ուժեղացման հայտնաբերման նպատակով կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա, ի հայտ եկած բարդության ախտորոշման նպատակով՝ նաև ակնահատակի, արյան և մեզի հետազոտություններ։ Նկարագրված պայմաններում ճիշտ չկողմնորոշվելով, հիվանդի նկատմամբ անհրաժեշտ ծավալով բուժօգնություն ձեռնարկվելու փոխարեն, բավարարվել է միայն զարկերակային ճնշումը չտփելով, պուլսը ստուգելով և նույն ԲԿ-ի հերթապահ բժիշկներ՝ թերապևտ Նարինե Ամիրխանյանին և ռեանիմատոլոգ Աշխարհաբեկ Մեհրաբյանին հիվանդի մոտ հրավիրելով, այնուհետև կատարվել է ոչ հիմնավոր ախտորոշում, որի պայմաններում, մինչև վիճակի ծայրահեղ ծանր դառնալը, Մարիամ Արշակյանը մնացել է վիրաբուժական բաժանմունքում՝ առանց լիարժեք և նպատակաուղղված բուժօգնության։

Մարիամ Արշակյանը չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք և անհապաղ չեն սկսել անհրաժեշտ բուժական համալիր միջոցառումներր՝ թթվածնային թերապիան դիմակով կամ անհրաժեշության դեպքում շնչափողի ինտուբացիայի և թոքերի արհեստական օդափոխության անցումով, ինֆուզիոն-դեղինտոքսիկացիոն և տրանսֆուզրոն թերապիան, հակակոագուլացիոն թերապիան, կորտիկոստերոիդների կիրառումր, մոնիտորային հսկողությունը կենսական կարևոր ֆունկցիաների նկատմամբ, վիճակի կայունացման և անհրաժեշաության դեպքում հետագայում նաև կոտրվածքի վաղ վիրահատական մոբիլիզացիան, որի պայմաններում շարունակվել է ճարպային էմբոլիայի զարգացումը՝ հանգեցնելով գեներալիզացված ճարպային էմբոլիայի՝ առավելապես թոքային զարկերակի ճյուղերի խցանումով: Դրա հետևանքով 2012 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում անզգուշությամբ առաջացել է բուժվող հիվադ Մարիամ Արշակյանի մահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում