26.1 C
Yerevan

Գաղջ մթնոլորտի վարակակիրները

Նմանատիպ

Ամառվան ընդառաջ․ Եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում` Հունիսի 1-ի ցերեկը, 2-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների...

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման...

Բյուջեից տարեկան կհատկացվի մոտ 16 մլն․ պաշտոնաթող վարչապետի գրասենյակի համար

Կառավարությունը հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության...

Այցելելով մի շարք լրատվամիջոցների կայք-էջեր, դիտելով հեռուստատեսության գրեթե բոլոր ալիքները, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում, կամ աշխարհում, ոչ մի լավ բան տեղի չի ունենում: Հաճախ հանդիպում ես’ «Փեսացուն խեղդամահ արեց հարսնացուին», «Տղամարդը բռնաբառեց…», «Մահվան ելքով վթարներ» և մի շարք այդ տեսակի նյութեր և տեսանյութեր, որոնք մեծ լսարան են հավաքում:

Զարմանալի է, միթե՞ մարդկանց այդքան հետաքրքիր է ուրիշների դժբախտությունը, թե՞ հատուկ դեգրադացիայի միջոց է: Ո՞ր ժամանակներում չեն եղել սպանություններ, բռնաբարություններ և պատահարներ: Ո՞ւմ է հաճելի տեսնել ավտովթարից այլանդակված դիակներ և նմանատիպ վիճակներ:
Փաստորեն կան, շատերին է այդ ամենը դուր է գալիս:

Այդ պատճառով էլ սառնասիրտ մարդասպանը առանց խղճի խայթ զգալու պատմում է իր «քաջագործության» մասին: Եվ այդ ամենը տարածում ենք մենք: Մենք ենք այդ սառնասիրտ մարդասպանին անգիտակցորեն դարձնում «ժամանակի հերոսը»: Մեզ թվում է, որ տարածելով նյութը, մենք պատմում ենք բոլորին, որ այդ ամենը վատ է, սակայն չարաչար սխալվում ենք:

Վատ բաներին սովորելն այնքան հեշտ է, որ ակամայից հայտնվում ես նրա ծուղակներում: Ժամանակին անգամ Հոլիվուդում արգելված է եղել ցուցադրել սպանություններ, արյունալից տեսարաններ: Իսկ հիմա, մենք ամեն օր նկարահանում ենք մանրամասն և հրամցնում հանդիսատեսին:

Այնքան հաճախ են ցուցադրում այդ տեսակի նյութեր, որ էլ զարմանալի չի լսել և տհաճ չի դիտելը: Այլանդակված դիակի նկարահանումը, խելակորույս հարազատների ողբը էթիկական և մարդկային կանոնների մեջ չի տեղավորվում:

Պետք է բոլորիս սովորեցնել տեսնել լավը, զգալ և գնահատել գեղեցկությունն ու բարին: Երբ անտեսում ես վատը, ակամայից այն վերանում է: Իսկ մեր տեղեկատվական դաշտում այնքան շատ է վատը, որ խճճվում ես նրա գաղջի մեջ ու սկսում ես վարակակիր դառնալ:

Արուսյակ Սիմոնյան

spot_imgspot_img