Սեփական կոթողների նկատմամբ նույնչափ սրտացավությունը չէր խանգարի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Irates.am: Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը շատ-շատերին էր հուզել: Facebook-ի հայկական տիրույթում այդ օրերին տաճարի մասին գրառումների տարափ էր: Ով ինչ արխիվային լուսանկար ուներ՝ արված տաճարի դիմաց կամ մոտակայքում, հրապարկում ու առցանց աղոթք էր անում, թե ով աստված պահպանիր սրբության սրբոցը:
Մարդիկ կային նույնիսկ, որ առաջարկում էին դրամահավաք նախաձեռնել ու օգնել ֆրանսիացիներին՝ հնարավորինս արագ վերականգնել Աստվածամոր տաճարը: Երույթը ոչ այլ ինչ էր, քան կեղծ բարեպաշտություն: Տասնյակ խոնարհված ու կիսավեր եկեղեցիներ կան Հայաստանում, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու՝ նմանը չունեցող պատմական որմնանկարները գնալով ոչնչանում են՝ համապատասխան նյութերով չպահպանելու պատճառով, Արամյանցի դղյակը կիսավեր է ու ամեն պահի կարող է փլուզվել, Զվարթնոցի ավերված տաճար ունենք, չնորոգված Հաղպատ ու կիսանորոգ Քոբայրի վանական համալիրներ, բայց մեր հայրենակիցները վառվում են Աստվածամոր տաճարի կրակներով:
Իհարկե, համամարդկային արժեքի համար ցավում ենք բոլորս, բայց սեփական կոթողների նորոգության համար մտածելը, դրանք արժևորելն ու նույնչափ սրտացավ լինելը չէր խանգարի:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում