16.1 C
Yerevan

Հայաստանը ամբողջությամբ պետք է «լիսկայաթափել». Կարեն Քոչարյան

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

«Եթե չլինի արդարադատություն, Հայաստանում երկու բան է ծաղկելու’ սամասուդի ինստիտուտը, կամ լիսկաները, որոնք քիչ չեն Հայաստանում, որոնք այն աստիճան են հաբրգել, սանձերը կտրել, որ ոչ ոք չի կարողանում սանձերը բռնի», – լրագրողների հետ հանդիպման ժամանամկ նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը’ խոսելով հունիսի 1-ին Գորիսում սպանության ելքով տեղի ունեցած միջադեպի մասին:

«Ինձ հավատ է ներշնչում ոստիկանությունը, որը Գյումրիում արեց մի բան, զինաթափեց Լիսկային: Եթե առաջ կրակում ու փախնում էին, հիմա այլևս չեն կարողանում փախնել», -Panorama.am-ի փոխամցմաբ` ասել է նա:

Ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն նշել է, որ մեր մշակույթում բռնություն է առկա ու դա կարող է ամեն ձևով արտահայտվել: Նա նշել է, որ ուղղակի պետք է մտածել’ ում ձեռքը զենք տալ, ում ոչ, «որտեղ թաքցնել զենքը, որ որդին չկարողանա գտնել»: Նրա բնորոշմամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «զինվորական սինդրոմով տառապող գործիչ է»:

Ա. Ադիբեկյանի կարծիքով, Ս. Խաչատրյանը պետք է պաշտոնանկ լինի:

Մեկ այլ աղբյուր` Aysor.am-ը գրում է, որ Կ. Քոչարյանի խոսքով` հերթական անգամ ցինիկություն է ցուցադրվում, քանի որ Սուրիկ Խաչատրյանը հայտարարում է, թե դադարեցրել է իր լիազորությունները, իսկ կառավարությունն ասում է’ չի դադարեցրել: 

Նրա համար արդեն իսկ ծիծաղելի է պաշտոնի ժամանակավոր դադարեցումը. «Եթե չլինի արդարադատություն, մեր երկրում մի կողմից կզարգանա «սամասուդությունը», մյուս կողմից’ «լիսկայությունը»: Արդեն այն աստիճանի են սանձերը բաց թողել, հաբրգել, որ հետագայում ոչ ոք չի կարողանալու նրանց սանձահարել»,- ասել է նա:

«Ինչո՞ւ մյուս մարզպետներին բան չեն ասում, այլ հենց Սուրեն Խաչատրյանին ու Վարդանիկին են ասում: Էդ ինչո՞ւ հենց միայն Սուրեն Խաչատրյանի ու Վարդան Ղուկասյանի տանն են խուզարկում ու զենք փնտրում, որովհետև այդ մարդիկ քայլող կրիմինալներ են»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանը ամբողջությամբ պետք է «լիսկայաթափել»:

spot_imgspot_img