«Այս գիրքն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը սկսել է ժխտվել կատարման առաջին իսկ վայրկյաններից». Թաներ Աքչամի նոր գիրքը՝ հայերեն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: «Այս գիրքն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը սկսել է ժխտվել կատարման առաջին իսկ վայրկյաններից»,- թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին հայտարարեց հայերեն գրքի խմբագիր Արմեն Սարգսյանը:
Թուրք պատմաբանի բացահայտածը փրկված ապացույցներ են. սպանելու հրամաններ եղել են Թալեաթի հեռագրերում:
Թալեաթի հեռագրերը հասել են Թաներ Աքչամին, որովհետև դրանք հարբեցող և խաղամոլ մի թուրք պաշտոնյայի՝ Նայիմ բեյին կաշառելով՝ ձեռք է բերել Ցեղասպանությունից փրկված Արամ Անտոնյանը: Հեռագրերի մի մասն Անտոնյանն ինքն է հրապարակել: Բայց նրա գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո Թուրքիայում հասկացան, թե որքան վտանգավոր կարող են լինել այս հեռագրերը: Գործի դրեցին դիվանագիտական ու գիտական բոլոր լծակները՝ դրանց իսկությունը կասկածի տակ առնելու համար և հաջողության հասան: Թալեաթի հեռագրերը հայտնվեցին գիտական դեբատների լուսանցքում:
Գրքի խմբագիրն անկեղծացավ, երբ կարդում էր գիրքը խմբագրելու համար, իրեն «բռնացրել է», որ դարձել է ընթերցող. «Այս գիրքն ապացուցում է, որ սպանության հրամանները տրվել են գաղափարի հետ միասին և ժխտող փաստաթղթերն էլ սկսվել են դասավորվել, դարակներում շարվել են մի քանի օրինակով հենց սպանության հետ միասին: Սա յուրահատուկ գիրք է, որ կարողանում է բացել այս ճշմարտությունը: Այս գիրքը ցեղասպանագիտության մեջ լուրջ աշխատություն է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում