Օգնության ձեռքը
22/04/2019 22:15
Նմանատիպ
Վրդովված մեղուն թռավ ու գնաց,
Առյուծի առաջ խոնարհվեց, ասաց.
– Արջը մեզանից խլել դադար, քուն,
Ապրում է՝ թաթը միշտ մեր փեթակում,
Լափում է մեղրը, մեզ բնաջնջում,
Օգնեք, տեր արքա, շատ ենք աղաչում:
– Դա ստուգել է պետք: – Արքան որոշեց
Եվ աղվեսներին իսկույն մոտ կանչեց,-
Մեղվի բողոքը, ասաց, անսացեք,
Ճշմարտությունը պարզեք, ասացեք…
Ու աղվեսները աղվեսավարի
Արջի մոտ եղան, «ստուգումներ արին»,
Դժվար էր հարցը, մի կերպ պարզեցին
Եվ տեղեկանքը այսպես կազմեցին.
«Իզուր է անբան մեղուն փնթփնթում,
Թաթն ու օգնության ձեռքը շփոթում»:
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում