ԵՄ-ն քննադատում է Վրաստանի քաղաքական բևեռացվածությունը
Նմանատիպ
Հունիսի 3-4-ը Վրաստանում գտնվող Եվրապառլամենտի պատվիրակությունն իր անհանգստությունն է հայտնել Վրաստանում տիրող բևեռացման համար և կոչ է արել երկրում բարեփոխումներ իրականացնել:
Պատվիրակության հայտարարության մեջ ասվում է. «Մենք ընդունում ենք, որ խաղաղ և ընտրական ճանապարհով իշխանափոխությունը արժեքավոր դեմոկրատական նախադեպ է Արևելյան գործընկերության երկրի համար: Եվ քաղաքական ակտորները արժանի են բարձր գնահատականի:
Այնուամենայնիվ, մեզ մեծ անհանգտություն է պատճառում հասարակական-քաղաքական բևեռվածությունը «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի և Միացյալ ազգային շարժում ուժերի միջև: Մտահոգիչ է նաև վրացական անհատականացված քաղաքականությունը»:
Եվրապառլամենտի պատգամավորները նշել են նաև դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, որպեսզի ապահովվի դատական մարմնի անկախությունը և անկողմնակալությունը:
Իրենց ելույթում եվրոպացիներն իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը և դատապարտել Ռուսաստանի վերջին գործղությունները:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում