«Ալի’և, հերթը քոնն է». սպառնալիքներ Թաքսիմից
05/06/2013 18:02
Նմանատիպ
Մինչ համաշխարհային մամուլը ողողված է հակաէրդողանական նյութերով, համացանցում են հայտնվել տեսագրություններ և լուսանկարներ, որոնցում երևում է, որ մի խումբ ցուցարարներ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում «Ալի’և, հերթը քոնն է» վերտառությամբ պաստառներ են պարզել:
Haqqin.az-ը ենթադրում է, որ այդ ցուցարարներն ադրբեջանական ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության անդամներ են: Լրատվամիջոցին նման ենթադրության առիթ է տվել այն հանգամանքը, որ Թուրքիայում սկսված բողոքի ակցիաների առաջին օրից Ադրբեջանի ընդդիմությունն իր աջակցությունն է հայտնել թուրք ցուցարարներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում