Բարսելոնան ընկերական հանդիպում կանցկացնի Լևոն Հայրապետյանի թիմի հետ
05/06/2013 18:29
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ կատալոնական «Բարսելոնան» ընկերական հանդիպում կանցկացնի լեհական «Լեխիայի» հետ, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ձախ պաշտպան Լևոն Հայրապետյանը: Այդ մասին, հղվելով «կապտանռնագույնների» պաշտոնական կայքին, հայտնում է Tert.am-ը:
Թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա Գդանսկում հուլիսի 20-ին:
Ընկերական խաղի տոմսերը վաճաքի կհանվեն հուլիսի 5-ին: Նշենք, որ Լեհաստանի ավարտված մրցաշրջանում «Լեխիան» զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ հավաքելով 38 միավոր:
Հատկանշական է, որ «Բարսելոնան» և Գդանսկի թիմը նախկինում երբեք չեն հանդիպել ֆուտբոլային խաղադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում