Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է

Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Tert.am: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է: Պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը չի թաքցնում, որ վերջինիս առողջական վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:

«Տեսնվել ենք Գատչինա մեկնելուցս առաջ: Նա այդ ժամանակ նոր էր դուրս գրվել հիվանդանոցից և հիմա կրկին հոսպիտալացվել է: Արմենը տառապում է սարսափելի շաքարախտով: Ամեն ինչ վատ է: Կասեի` շատ վատ»,- հայտարարել է Ռուդինշտեյնը:

Պրոդյուսերի խոսքով` այս ամենի մեղավորը դերասանի նախկին կինն է` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ով Ջիգարխանյանին հասցրել է այս վիճակին` ուժեղ դեղահաբերներով թունավորելով նրան: Ռուդինշտեյնը նշել է, որ այդ հարցով ներկայումս զբաղվում են իրավապահ մարմինները:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թ. աշնանը: Նա հայտնվել էր հիվանդանոցում և հայտարարել էր, որ չի կարող ներել իր կնոջը` Վիտալինային: Վերջինս թաքնված տեսախցիկ էր տեղադրել դերասանի աշխատասենյակում և հետևել էր նրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում