Տարոն Մարգարյանի վերընտրման առիթով կազմակերպվող քեֆերը շարունակվում են

Երևանի ավագանու ընտրության և Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալու առիթով ՀՀԿ քեֆերի կասկադը դեռ շարունակվում է: Երեկ Նոր Նորքի զանգվածի «քեֆի» հերթն էր:

Ի դեպ, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը հետաձգվել է և այսօրվա փոխարեն տեղի կունենա վաղը, ժամը յոթին: Կարո՞ղ է էն պատմության հանգույն, երբ քյավառցին նամակ է գրում Երևանում սովորող իր որդուն, թե՝«բալա ջան, եթե ուսումդ խմելուդ կխանգարա, ուսումդ թող», այսօր էլ քեֆ ունեք, դրա համար ԳՄ չեք անում, հարցրինք ՀՀԿ պատասխանատուներից մեկին: «Ոչ, տեխնիկական պատճառներով է ԳՄ նիստը տեղափոխվել ուրբաթ: Որպես այդպիսին, ԳՄ նիստը ֆիքսված օր չունի, շաբաթվա որ օրը հարմար ենք գտնում, այն օրն էլ անում ենք». գրել է «Հրապարակ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում