Հարության լույսը. Երուսաղեմում վառվել է սրբագործ կրակը

Հարության լույսը. Երուսաղեմում վառվել է սրբագործ կրակը

Երեկ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հազարավոր հավատացյալներ ականատեսն են եղել սրբագործ կրակի լույս ընծայմանը:

Տիրոջ գերեզմանի մոտից քրիստոնյաները սրբագործ կրակի վառվելու հետ մեկտեղ ձայնել են. «Քրիստոս հարություն առավ»:

Նշենք, որ սուրբ կրակն ամեն տարի վառվում է ճրագալույցի պատարագի ժամանակ:
Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը կրակը փոխանցել է հավատացյալներին, որ վառել են 33 մոմերի հանգույցներն ու կրակը բաժանել հավատավորներին:

Նշենք, որ Սուրբ Հարության տաճարը, կառուցվել է այն նույն վայրում, որտեղից հարություն է առել Հիսուս Քրիստոսը: Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունն իրականացնում են Հույն ուղղափառ, Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները:
Հավելենք նաև, որ Հայ առաքելական եկեղեցին Հարության տոնը նշել է նախորդ շաբաթ՝ ապրիլի 21-ին:

Աղբյուր՝ Irates.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում