Վարչապետը «չերեզ» Կիպրո՞ս էր Չեխիա մեկնել

Օֆշորային գոտում՝ Կիպրոսում, հայտնի ընկերությունը, որի փայատերերի մեջ նշված է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բացվել է 2010թ. մայիսի 6-ին։

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Իսկ որտե՞ղ էր Տիգրան Սարգսյանը 2010թ. մայիսի 6-ին։

Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի՝ այդ օրը նա մեկել է Չեխիա՝ ԵԺԿ բյուրոյի նիստին մասնակցելու։ Ուղիղ Չեխիա է մեկնել, թե «չերեզ» Կիպրոս, պարզել չհաջողվեց։ Արդեն երկու օր է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել վարչապետի մամուլի քարտուղարի հետ»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում