Բռնցքամարտիկները նախապատրաստվում են միջազգային մրցաշարերի

Բռնցքամարտիկները նախապատրաստվում են միջազգային մրցաշարերի

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բռնցքամարտիկները Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ անցկացնում են հերթական ուսումնամարզական հավաքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Տասնօրյա հավաքից հետո Հայաստանի հավաքականը կմասնակցի Խաբարովսկում եւ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք միջազգային մրցաշարերին: Ի դեպ, հավաքական է վերադարձել նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում