26.1 C
Yerevan

Հովիկ Աբրահամյանը պաշտպանել է Լիսկային

Նմանատիպ

Ադրբեջանական բանակը կվերազինվի նոր տեխնիկայով և սպառազինությամբ․ Հասանով

Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա....

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

«Եթե կիրակնօրյա կրակոցները ՀՀ քաղաքացու տան մոտ հնչած լինեին, այլ ոչ թե ՀՀ օլիգարխի, կասկած չկա, որ սույն քաղաքացին անմիջապես կձերբակալվեր որպես վտանգավոր հանցագործ: Իսկ Լիսկան ոչ միայն ազատվեց դեպքերի զարգացման նման սցենարից, այլեւ ամենաբարձր աջակցությունն ստացավ: Նրա որդու պաշտպանությունը հրատապ կարգով միաժամանակ երեք փաստաբաններ ստանձնեցին, այդ թվում Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն անձամբ, ինչը երբեք չէր պատահել, օրինակ, զինվորական հանցագործություններից տուժած հասարակ բանակայինների դեպքում:

Երեկ նախաքննության անմիջական պատասխանատուն՝ ՀՀ զինդատախազը նույնպես պաշտպանեց Սյունիքի մարզպետին: Նա հավատարիմ լրատվամիջոցներին բրիֆինգի կանչեց եւ հայտարարեց, որ Սուրեն Խաչատրյանը չի եղել փոխհրաձգության վայրում, այսինքն իր տան մոտ, եւ որ կա տեսաձայնագրություն, որից սա ակնհայտ է: Կասկած չկա, որ Սուրեն Խաչատրյանին մաքրելու քաղաքական որոշումն ընդունված է: ՀՀԿ վերին օղակին մոտ կանգնած աղբյուրից երեկ պարզեցինք, որ այս թեմայով ներկուսակցական քննարկում է եղել:

Լիսկային պաշտպանելու որոշման հետեւում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որի հետ Սուրեն Խաչատրյանն ընդհանուր տնտեսական շահեր ունի: Մարզպետին փուռը տալու կողմնակից է եղել Ֆլեշ Բարսեղը, նույն ինքը՝ Բարսեղ Բեգլարյանը: Սյունիքի մարզպետի աթոռին նա ուզում է տեսնել պղնձամոլիբդենայինի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդուն՝ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին: Սակայն հաղթել է այն տեսակետը, թե Զանգեզուրը ռազմավարական մեծ նշանակություն ունեցող տարածաշրջան է, եւ Մաքսիմի որդին, ազնիվ եւ նվիրյալ ՀՀԿ-ական լինելով հանդերձ, այնուամենայնիվ, թույլ գործիչ է նման մարզը ղեկավարելու համար: Լիսկային դեմ է արտահայտվել նաեւ Էդուարդ Շարմազանովը»:  Գրում է «Հրապարակը»:

spot_imgspot_img