Վլադիմիր Գասպարյանի ջանքերը ապարդյուն էին

Խաչատրյանի տան դիմաց արձակված կրակոցներից սպանված Ավետիք Բուդաղյանի երրորդ եղբայրը, որը Ռուսաստանի Դաշնությունում խոշոր գործարար է, Հայաստան է եկել: Ընդ որում նա Հայաստան է եկել ոչ միայն իր եղբոր հուղարկավորությանը մասնակցելու, այլեւ հենց Ս. Խաչատրյանից վրեժ լուծելու վճռական տրամադրությամբ:

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ այս մտադրության մասին օպերատիվ ինֆորմացիա է ստացել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որն անձամբ գնացել է՝ օդանավակայանում դիմավորելու Բուդաղյանների երրորդ եղբորը՝ նրան հանդարտեցնելու նպատակով: Իհարկե, ոստիկանությունից պաշտոնապես չհաստատեցին այս տեղեկությունը, բայց եւ չհերքեցին՝ ասելով, թե Գասպարյանի հանդիպումների մասին տեղեկություն չեն կարող տրամադրել:

Ինչեւէ, Վլ. Գասպարյանը, ըստ մեր տեղեկությունների, բավական լուրջ զրույց է ունեցել ռուսաստանաբնակ Բուդաղյանի հետ, որը ոստիկանապետին խնդրել է չխառնվել իրենց հարցերին՝ «սա մեր բազարն է» պատճառաբանությամբ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում