21.1 C
Yerevan

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք

Նմանատիպ

Կենսաթոշակը վճարող բանկը հնարավոր կլինի փոխել առցանց եղանակով

Քաղաքացիներն այսուհետ կարող են փոխել կենսաթոշակը (ինչպես նաև ծերության...

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային

2023 թվականի հունիսի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ...

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ Ա.Շ-ն և Ն.Հ-ն, կազմակերպված հանցավոր խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են տարածել ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի գերեզմանատան հողերի հատկացման իրավասության վերաբերյալ և 2018 թվականի ամռանից հուղարկավորության համար օրինական կարգով տարածքներ հատկացնելու հարցով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 1.932.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար:

Մասնավորապես՝ Ն.Հ-ն, համաձայն նախնական դերաբաշխման, գերեզմանատանը հուղարկավորման հարցով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիների ներկայացել է որպես գերեզմանատանը հողահատկացումը կարգավորող իրավասու անձ, և վստահություն առաջացնելու նպատակով, նույնիսկ այցելել է գերեզմանատուն ու ցույց տվել ազատ հողատարածքներ: Այնուհետև համաձայնության գալով գնի շուրջ՝ խաբեությամբ հափշտակել է գումարը և փոխանցել հանցակցին՝ ստանալով իր մասնաբաժինը:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, մեղադրանք է առաջադրվել 2 անձի, ընտրվել են խափանման միջոցներ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Կենսաթոշակը վճարող բանկը հնարավոր կլինի փոխել առցանց եղանակով

Քաղաքացիներն այսուհետ կարող են փոխել կենսաթոշակը (ինչպես նաև ծերության...

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային

2023 թվականի հունիսի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ...