«Ժողովուրդ». «Մարտի 1»-ի գործով հարցաքննվածներից շատերը մահացած պաշտոնյաների անուններ են հնչեցրել

«Ժողովուրդ». «Մարտի 1»-ի գործով հարցաքննվածներից շատերը մահացած պաշտոնյաների անուններ են հնչեցրել

«Այս օրերին «Մարտի 1»-ի գործով հարցաքննված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունք­ներին ծանոթանալիս մարդ իրոք հիասթափություն է ապրում: Բանն այն է, որ շատերն իրենց ցուց­մունքներում այս կամ այն դրվագի վերաբերյալ պարբերաբար հնչեցրել են նախկին բարձրաստիճան այն պաշտոնյաների անունները, որոնք վաղուց մահացել են:

Այլ կերպ ասած, այդպես փորձ է արվել ուղղակի և անուղղակի կերպով «Մարտի 1»-ի առանձին դրվագների մեղավորությունը բարդել հանգուցյալ պաշտոնյա­ների վրա՝ քաջ գիտակցելով, որ իրենց խոսքերը չեն հերքվի:

Պատահական չէ, որ այս առումով ակնարկնե­րի պակաս չկա ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի, այն ժամանակ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի հասցեին: Բացի այդ, թիրախում է նաև պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյա­նը, որ արձակել էր 0038 հույժ գաղտնի հրամանը. նախկին նախարարը, որ հիմա հետախուզվում է, նաև ՌԴ քաղաքացիություն ունի, այժմ էլ ՌԴ-ում է: Եվ նրա անունը հնչեցնողները գիտակցում են, որ ՌԴ-ն չի հանձնի Մ. Հարությունյանին, այնպես որ՝ ամեն ինչ կարելի է բարդել այլոց վրա»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում