Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. Երթուղայինում նռնակ է հայտնաբերվել

Մայիսի 20-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն էր ստացել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում՝ թիվ 54 երթուղային ավտոբուսում, նռնակ է հայտնաբերվել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը. մոտ մեկ ժամվա օպերատիվ աշխատանքների արդյունքում վնասազերծվել էր նռնակը:

54 համարի երթուղին սպասարկում է Արարատի մարզի Մասիսի տարածքի, ինչպես նաև Դարակերտ, Նորաբաց, Զանգիլար ու ևս մի քանի գյուղեր, որտեղից մի խումբ բնակիչներ երեկ ահազանգել են «Հրապարակ»-ին, թե ամենայն հավանականությամբ, իրենք մոտ ապագայում կզրկվեն մարդավարի երթևեկելու հնարավորությունից, քանի որ լուրեր են պտտվում, թե 54 համարի երթուղային նոր ավտոբուսները շուտով էլ չեն սպասարկելու այս գյուղերին: Բանն այն է, որ Էջմիածին-Երևան երթուղու սպասարկման առյուծի բաժինը տնօրինում է Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանը, ով ամեն ինչ անում է նաև Արարատի մարզի, Մասիսի և վերը նշված մյուս գյուղերի սպասարկումն իր ձեռքը վերցնելու համար: Ամենաուշագրավն այն է, որ մեզ ահազանգած մարդիկ կասկածներ ունեն, թե նա առնչություն ունի նաև նռնակի պատմության հետ: Թերթի թղթակցի հետ զրույցում Գրիգորյանը ասել է, որ այդ գիծը իրենը չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում