Ֆեյսբուքը նոր տեսք կունենա
01/05/2019 14:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկեբերգը ներկայացրել է կայքի թարմացված դիզայնն ու սոցկայքի առաջարկությունները, որը ստացել է FB5 անվանումը։ kommersant.ru-ի հաղորդմամբ, գրաֆիկական փոփոխությունների արդյունքում կապույտ վերնամասը չի լինելու, ավելի թեթև երանգներ են լինելու։
«Ֆեյսբուքի համար նոր դիզայնը կլինի ավելի դյուրին ու արագ»,– ասել է Ցուկերբերգը։
Փոխվելու է նաև հայեցակարգը՝ Ֆեյսբուքը ավելի շատ «գաղտնիության վրա հիմնված» սոցիալական հարթություն է կառուցում:
Messenger-ում կլինեն մի քանի նոր ֆունկցիաներ, որը կօգնի մարդկանց միջև ավելի սերտ կապ հաստատել։ Մի քանի փոփոխություններ կլինեն նաև WhatsApp –ում և Instagram-ում։
Փոփոխություններն առաջիկա մի քանի ամիսներին կհայտնվեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում