Ուշադրություն, Թուրքիայում «Tweet» անելն արդեն հանցանք է
Նմանատիպ
Իզմիրում սոցցանցերի միջոցով քարոզչություն անելու և ժողովրդին ապստամբության հրահրելու մեղադրանքով 29 հոգի ձերբակալվել է, ևս 9 մարդ որոնվում է: Բերման ենթարկվածները 19-25 տարեկան երիտասարդներ են:
Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, ձերբակալվածների փաստաբաններից Իմբաթ Աթաշը «Հյուրրիյեթ»ի հետ զրույցում ասել է. « Նրանք ընդամենը «Twitter» միկրոբլոգում գրառումներ են կատարել’ գրելով «Այս փողոցում ոստիկանություն կա» կամ « Այստեղ մի եկեք», նմանատիպ բաներ:
Ինչպես նաև տարածել են մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանը մի ակտիվիստուհու մազերից բռնած քարշ տալիս: Մենք այստեղ հանցանքի որևէ նշույլ չտեսանք: Երեխաները իրար չեն էլ ճանաչում, բայց մեղադրվում են կազմակերպված հանցավորության մեջ»:
Նշենք, որ «Հյուրրիյեթի» վերոնշյալ հրապարակումը կրում է «Ուշադրություն, «Tweet» անելն արդեն հանցանք է» վերնագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում