Մարիինյան թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը դարձել է միջազգային օպերային մրցանակաբաշխության դափնեկիր
02/05/2019 21:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը դարձել է հեղինակավոր «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» (International Opera Awards) մրցանակի դափնեկիր, որն անվանում են օպերայի ոլորտի «Օսկար»:
Ինչպես հայտնում է rusarminfo-ն, հայազգի երգչուհին մրցանակի է արժանացել «Տարվա մեներգչուհի» անվանակարգում՝ համանուն օպերայում «Սալոմեայի» դերի համար, որը կատարել է Զալցբուրգի երաժշտա-թատերական փառատոնում:
Հասմիկ Գրիգորյանը ծնվել է 1981 թվականին Վիլնյուսում՝ օպերային արտիստներ Իրենա Միլկեվիչուտեի և Գեղամ Գրիգորյանի ընտանիքում: Երգչուհին հանդես է եկել նաև Բեռլինի, Քյոլնի, Ռիգայի օպերային թատրոններում, իսկ 2012-ից ելույթ է ունենում Մարիինյան թատրոնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում