Հայաստանում շարունակվում են սեյսմիկ կայանների տեղադրման աշխատանքները
06/06/2013 10:51
Նմանատիպ
Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ անգլիական արտադրության GURALP-6TD մակնիշի 6 թվային սեյսմիկ կայանների տեղակայման աշխատանքները շարունակվում են:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով անհրաժեշտ տվյալներն իրական ժամանակում արդեն հաղորդվում են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ ապահովվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղակայված IRIS համաշխարհային սեյսմոգրաֆիական ցանցի «Գառնի» սեյսմիկ կայանի տվյալների իրական ժամանակում հաղորդումն ԱԻՆ ՃԿԿ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում