Քաղաքացիները պահանջում են Ս. Խաչատրյանի պաշտոնակությունը. նրանք երթով կշարժվեն դեպի նախագահական

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի պաշտոնանկությունը պահանջող նախաձեռնող խումբն այսօր, ժամը 12:00-ին բողոքի անկցիա կանցկացնի, որը կմեկնարկի Կառավարության շենքի մոտից: Այնուհետ խմբի անդամները կշարժվեն դեպի շարժվել նախագահական նստավայր:

«Գորիսի ցավալի դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ռեժիմի այս հենասյուներից մեկը, երկար տարիներ մնալով անպատիժ, ոչ միայն ՀՀ քաղաքացիների կյանքին է սպառնալիք այլ պետության անվտագությանը (արոտավայրերի հարցը, Ռուսաստանի հետ համատեղ ռուսական դպրոց բացելու հարցը, որոնք բարեբախտաբար կանխվեցին): ՀՀ քաղաքացիներս պահանջում ենք Սուրիկ Խաչատրյանին ազատել մարզպետի պաշտոնից և քրեական գործ հարուցել»,-ասված է նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, գիշերը Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը` 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Սյունիքի մարզպետի թիկնապահներից հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորված Արտակ Բուդաղյանը ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում: Դեպքի առթիվ կալանավորված են Սյունիքի մարզպետի որդին եւ թիկնապահը:

Ողբերգությունից հետո մարզպետը հայտարարել էր, որ թողնում է իր պարտականությունները մինչև նախաքննության ավարտը:

Իսկ երեկ Սյունիքի մարզպետի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել, որտեղ մանրամասն նկարագրում էր հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած հանցագործության բուն ընթացքը: Ըստ հաղորդագրության, դեպքերի ընթացքին իրենք տեղեկացել են տեսագրությունից:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում