«Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, Irates.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Մայր Աթոռի Արխիվի նախաձեռնությամբ լույս է ընծայել «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան» ժողովածուի երկրորդ հատորը: Ներկայացված են 302 բազմաբնույթ փաստաթղթեր, որ վերաբերում են Գևորգյան հոգևոր ճեմարանին, Մայր Աթոռի թանգարանին, «Արարատ» ամսագրին, երջանկահիշատակ Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կրոնաեկեղեցական գործունեությանը: Հատորում ներառված փաստաթղթերը թվագրվում են 1866-1923 թթ. և բաղկացած են հետևյալ բաժիններից` «Փաստաթղթեր», «Կենսագրական բառարան», «Անձնանունների ցանկ», «Տեղանունների ցանկ», «Փաստաթղթերի ցանկ»:
Ժողովածուն կազմել է Գոհար Ավագյանը` ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խմբագրությամբ: Հատորի կազմման աշխատանքներին աջակցել է նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը: Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում