22.1 C
Yerevan

Հունիսին Արցախում անցկացվելու են Երևանի օրերը և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի երեկո

Նմանատիպ

Բիշքեկում կալանավորվել են պետական հեղաշրջում նախապատրաստելու գործով կասկածվող անձնինք

Ղրղզստանի դատարանի որոշմամբ՝ «Ժողովրդական խորհուրդ» կուսակցության ղեկավարը և «Սահման»...

Ուկրաինան պատրաստ է եղել հաշտություն կնքել․ Պատրուշև

Ռուսաստանի  անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը լրագրողիների հետ զրույցում...

Իսրայելը չափազանց թույլ է Իրանի վրա հարձակվելու համար

Իսրայելական ​​լրատվամիջոցները քննադատել են երկրի քաղաքական և ռազմական ղեկավարներին՝...

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, մաեստրո Տիգրան Մանսուրյանին։ Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը փոխանցել է քաղաքապետ Հայկ Մարությանի ողջույնի խոսքը, ինչին ի պատասխան Արցախի Հանրապետության Նախագահը իր ջերմ ողջույններ է հղել Երևանի քաղաքապետին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսին նախատեսվող «Երևանի օրերը Արցախում» ծրագրի և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային երեկոյի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խոսելով «Երևանի օրերը Արցախում» ծրագրի մասին, նախագահ Բակո Սահակյանը կարևորեց ոչ միայն Երևանից Արցախ եկող, այլև տեղի խմբերի՝ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ելույթ ունենալու հնարավորությունը: Արդեն այս ամիս Արցախի թատրոնը հյուրախաղերով կլինի Երևանում՝ քաղաքապետարանի ենթակայության Մհեր Մկրտչյան արտիստական և Պատանի հանդիսատեսի թատրոններում:

«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում կանցկացվեն տարատեսակ մշակութային միջոցառումներ՝ համերգային և թատերական ներկայացումներից բացի կլինեն նաև մի շարք ցուցահանդեսներ:

Քննարկման ընթացքում հնչեց առաջարկ՝ «Երևանի օրերը Արցախում» և մաեստրո Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային ծրագրերը անցկացնել հունիսին։

spot_imgspot_img