Ամփոփվեց #myuefacard ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը

Ամփոփվեց #myuefacard ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, Times.amՀայտնի են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Mastercard-ի՝ հատուկ ֆուտբոլասերների համար հայտարարված #myuefacard ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքի հաղթողները: 

Մրցույթի արդյունքում HD թիմի ներկայացուցիչներ Հայկ Տիգրանյանն ու Դմիտրի Լալայանը նվաճեցին 4-օրյա ուղևորություն դեպի Մադրիդ՝ հնարավորություն ստանալով մարզադաշտից հետևել UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին: Իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերի ներկայացուցիչները UEFA Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում կմեկնեն իրենց երկրպագած թիմի քաղաք և ներկա կգտնվեն թիմի առաջին տնային հանդիպմանը:

‹‹Մրցույթի եզրափակիչ փուլի առաջադրանքն էր նկարահանել տեսանյութ, թե ինչպես են մասնակիցներն երկրպագում իրենց սիրելի թիմին: Արդյունքում, ժյուրիի անդամները գնահատեցին կատարված աշխատանքներն, որոնք էլ գումարվեցին ամբողջ մրցավազքի ընթացքում թիմերի կուտակած միավորներին: Վերջնարդյունքում հաղթող ճանաչվեց HD թիմը, ինչի առթիվ շնորհավորում ենք և մաղթում աննկարագրելի զգացողություններ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի` ամենախելահեղ ֆուտբոլային երեկոյի ընթացքում››,– իր խոսքում նշել է բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:

‹‹Շնորհակալ ենք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին նման միջոցառում կազմակերպելու համար: Հույս ունեմ, որ Չեմպիոնների Լիգայի ամենակարևոր խաղում մեր երկրպագած թիմը գոնե կհայտնվի եզրափակչում››,-նշել է հաղթող թիմի ներկայացուցիչ Հայկ Տիգրանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում