Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարներն անցել են միջազգային մրցույթի հաջորդ փուլ
06/05/2019 21:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարներ Էլեն Եղիազարյանն ու Նավասարդ Հակոբյանն անցել են
ՌԴ-ում կայանալիք «ՎՅԱՏՍԿՈԵ» միջազգային մրցույթի նախընտրական փուլը։ Նրանք մայիսի 8-13-ը կմեկնեն ՌԴ, որպեսզի շարունակեն մրցույթի հաջորդ փուլերը։ Մենակատարներին կնվագակցի ծրագրի դաշնակահար Հասմիկ Անտոնյանը։ Այս մասին տեղեկանում ենք օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից։
«Կոնստանտին Օրբելյան հիմնադրամ»-ը ՝ ի դեմս Կ. Օրբելյանի, կհոգա մրցույթի ողջ ծախսերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում