Միաժամանակ 20 ոստիկանի կողմից ծեծի եմ ենթարկվել. Թուրք ուսանողուհի

Թուրքիայի Իզմիր քաղաքում հունիսի 3-ին Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից դաժանորեն ծեծի ենթարկված 21-ամյա թուրք ուսանողուհին «Twitter»-ում հրապարակել է իր լուսանկարները, որոնցում երևում են ծեծի հետքերը: Այս մաին հյատնում է Ermenihaber.am-ը:

Թրքուհին իր գրառման մեջ նշել է, որ մեղավորներին պատժելու համա դիմելու է դատարան:
«Այժմ հիվանդանոցում եմ: Ոստիկանությունը և մահակավոր անձինք կոտրել են ոտքս ու ազդրս: Մարմնիս վրա հարվածների ծանր հետքեր կան: Միաժամանակ 20 հոգու կողմից ծեծի եմ ենթարկվել: Ցանկացան ինձ ծովը նետել, բայց չթողեցին..», -գրում է թուրք ուսանողուհին:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ից սկսած Թուրքիայի տասնյակ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ելույթներ’ ուղղված Ստամբուլի Գեզի զբոսայգու պահպանությանը, որը կառավարության որոշմամբ պետք է ապամոնտժվի: Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության և ցուցարարների միջև եղել են արյունալի բախումներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում