Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր գերմանացի դաշնակահարուհին հանդես կգա Երևանում
07/05/2019 21:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ժամանակակից ամենահեռանկարային դաշնակահարուհիներից մեկը՝ Վալենտինա Բաբորը, մայիսի 16-ին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Գերմանացի դաշնակահարուհին մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Դեռևս 10 տարեկանից դաշնակահարուհին նվագախմբերի հետ հանդես է գալիս բազմաթիվ հայտնի հարթակներում:
Նվագախմբից հայտնում են, որ Երևանում կայանալիք համերգի ընթացքում Վալենտինա Բաբորը կկատարի Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի նաև Ալեքսանդր Բորոդինի Թիվ 2-ը սիմֆոնիա։