«Թուրքիան, քեմալիզմը և Խորհրդային Միությունը». կայացել է Վահրամ Տեր-Մաթևոսյանի հերթական գրքի շնորհանդեսը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Պատմաբան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ և ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանի «Թուրքիան, քեմալիզմը և Խորհրդային միությունը» գիրքն այսօր ներկայացվեց ընթերցողին: Այն լույս է տեսել հեղինակի և «Փալգրեյվ Մաքմիլան» հրատարակչության համագործակցության արդյունքում:
Մենագրության մեջ Վահրամ Տեր-Մաթևոսյանը քննել է Թուրքիայի քեմալիստական գաղափարախոսությունը երկու դիտանկյունից. որոնք են քեմալիզմի գաղափարախոսության վերաբերյալ գոյություն ունեցող ուսումնասիրությունների հիմնական խնդիրներն ու Խորհրդային Միության մոտեցումները քեմալիստական պատմագրության վերաբերյալ:
Սա հեղինակի թվով 3-րդ գիրքն է: Շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, նրանց շարքում էին նաև պատմաբանի ուսանողները:
Tert.am-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ հետազոտությունը կենտրոնանում է նաև քեմալական գաղափարախոսության արտաքին ընկալման վրա:
«Մենագրության մեջ մանրակրկիտ ուսումնասիրվել է Խորհրդային Միության ղեկավարների, կուսակցական գործիչների, դիվանագետների ու հետազոտողների դիտարկումներն ու մեկնաբանությունները՝ հանրապետական Թուրքիայի և նրա գաղափարախոսության վերաբերյալ»-ասաց նա:
Առավել մեծ ուշադրություն դարձնելով Թուրքիա-Խորհրդային Միություն հարաբերությունների դիվանագիտական, աշխարհաքաղաքական և տնտեսական խնդիրներին` հեղինակը քննության է ենթարկել նաև թուրքական գաղափարախոսության կերպափոխումների խորհրդային մեկնաբանությունները։
«Թուրքիան, քեմալիզմը և Խորհրդային միությունը» գիրքը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում