Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղարին հիշեցրել է Նյու Յորքի խռովության ու զոհերի մասին
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն արձագանքել Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային խռովությունների վերաբերյալ Վաշինգթոնից ստացվող հայտարարություններին:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դիվանագիտական շրջանականերից ստացված տեղեկության համաձայն’ Թաքսիմի դեպքերի առնչությամբ ամերիկյան պաշտոնյաների’ միմյանց հաջորդող հայտարարություններից հետո Դավութօղլուն զանգահարել է ԱՄն պետքարտուղար Ջոն Քերրիին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Հեռախոսազրույցում Թուրքիայի արտգործնախարարը պետքարտուղարին ասել է, որ նմանատիպ իրադարձություններ լինում են աշխարհի բազմթիվ ժողովրդավարական երկրներում և հիշեցրել է Նյու Յորքի «Occupy Wall Street»-ի դեպքերի ժամանակ եղած մեծ թվով զոհերի մասին:
Դավութօղլուն նաև նշել է, որ եթե այլ ժողովրդավարական երկրներում նման դեպքերը «սովորական» են դիտվում, ապա ինչու՞ Թուրքիայում տեղի ունցածը պետք է «արտասովոր» համարել: «Թուրքիան 2-րդ կարգի ժողովրդավարական երկիր չէ»,- ընդգծել է Դավութօղլուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում